Նախագծային (6-րդ դաս․)…

Կարդացեք խնդիրները, լուծեք և նաև ձեր սեփական խնդիրները կազմեք կենդանիների մասին։

Խնդիր 1

Պիրանյա ձուկը ամեն օր պետք է ուտի իր քաշի 10 տոկոսի չափով կեր:  Ակվարիումում կա երկու 150 գրամանոց ձուկ, երեք 1,5 կիլոգրամանոց ձուկ և հինգ 1990 գրամանոց ձուկ:  2016 թվականի փետրվարի 11 – ից ակվարիում են բերել չորս 1,3 կիլոգրամանոց ձուկ, իսկ նույն ամսվա 27- ին երկուսին հետ են տարել:

2016 թվականի փետրվարի 28 – ին քանի՞ ձուկ կար ակվարիումում:  Իսկ նույն տարվա փետրվար ամսին քանի՞ կիլոգրամ կեր է պահանջվել ակվարիումի բոլոր ձկներին կերակրելու համար:

Խնդիր 1 – հիեշտացված տարբերակը

Պիրանյա ձուկը ամեն օր պետք է ուտի իր քաշի 10 տոկոսի չափով կեր:  Ակվարիումում կա երկու 150 գրամանոց ձուկ, երեք 1,5 կիլոգրամանոց ձուկ և հինգ 1990 գրամանոց ձուկ:

2016 թվականի փետրվար ամսին քանի՞ կիլոգրամ կեր է պահանջվել ակվարիումի բոլոր ձկներին կերակրելու համար:

Խնդիր 2

Հինգ մետրանոց ցանցանախշ պիթոնին կերակրում են ամիսը երկու անգամ (15 օրը մեկ) մոտ 2,7 կիլոգրամանոց 4 ճագարով:   Գարնան  և ամռան ամիսներին քանի՞ կիլոգրամ ճագար են կերակրել ցանցանախշ պիթոնին:  Աշնան ամիսների ընթացքում, ինչ-որ պատճառներով, այս պիթոնը մոտ 5 տոկոսով քիչ է կերել, քան գարնան ամսիներին:  Աշնան ամիսներին քանի՞ կիլոգրամ կեր է կերել պիթոնը:  Ո՞րն էր պատճառը քիչ ուտելու:  Մեկից ավել պատճառներ կարող են լինել:

Խնդիր 2 -ի հեշտացված տարբերակը 

Հինգ մետրանոց ցանցանախշ պիթոնին կերակրում են ամիսը երկու անգամ (15 օրը մեկ) մոտ 2,7 կիլոգրամանոց 4 ճագարով:   Գարնան  և ամռան ամիսներին քանի՞ կիլոգրամ ճագար են կերակրել ցանցանախշ պիթոնին:

Խնդիր 3

Թագավորական կոբրայի թույնը բավարար է փղին սպանելու համար:   Փղին կնճիթից կծելու դեպքում հավանականությունը ավելի մեծ է կենդանու անկման, քան եթե ոտքից կծի:   Իսկ ինչո՞ւ է սա այսպես:

 Խնդիր 4 

Մինչև 6 ամսական պիթոն օձը մաշկը փոխում է ամեն ամիս,  6 ամսականից մինչև 1 տարեկան`​ 1,5 ամիսը մեկ, իսկ 1 տարեկանից բարձր`​ 2 ամիսը մեկ:  Կախված օձի տեսակից` մաշկափոխությունը տևում է յոթ օրից մինչև երկու շաբաթ:  Քսանհինգ տարեկան պիթոնը իր ողջ կյանքի ընթացքում քանի՞ անգամ է մաշկը փոխել:

Իսկ դուք գիտեի՞ք, որ պիթոնները քսանհինգ տարի կարող են ապրել:

 Խնդիր 4 – ի հեշտացված տարբերակը 

Մինչև 6 ամսական պիթոն օձը մաշկը փոխում է ամեն ամիս,  6 ամսականից մինչև 1 տարեկան`​ 1,5 ամիսը մեկ:  Մեկ տարեկան պիթոնը քանի՞ անգամ է մաշկը փոխել:  Իսկ կարո՞ղ ես հաշվել, թե հինգ տարեկան պիթոնը քանի անգամ մաշկը փոխած կլինի:

 Խնդիր 5  (կատակ խնդիր)

Երևանի կենդանաբանական այգու ակվատեռարիումում կա մի տեռարիում, որտեղ հինգ մետրանոց ցանցանախշ պիթոնը հաշտ ու համերաշխ ապրում է տասից ավել կասպիական և կարմրականջ կրիաների հետ:  Երբեմն կրիաների վրայով է սողում`լավ ճզմելով իր մարմնի ծանրությամբ, երբեմն էլ ջրում միասին լողում են, իսկ ավելի հաճախ օձը մի անկյունում կծկված պառկում է:  Առ այսօր բոլոր կրիաները կենդանի են, իսկ օձն էլ միշտ կուշտ:  Ինչպե՞ս կարող է սա այսպես լինել:

Սովորողներից կներկայացվի  Ռուբեն Մովսիսյանի, Գևորգ Հովհաննիսյանի և Կարինե Գոմցյանի  խնդիրներից․

Ռուբեն Մովսիսյան, Գևորգ Հովհաննիսյան

Առաջին դելֆինը որի անունը Դավե էր լողում է 50կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդ դելֆինը որի անունը Ջեք է 20կմ/ժ արագությամբ: Առաջին դելֆինը ապրում է խաղաղ օվկիանոսի հարավային մասում, իսկ երկրորդը հյուսիային մասում: 7 ժամ հետո նրանք հանդիպեցին: Քանի՞ կմ են անցել Դավե և Ջեք դելֆինները:

3ժամ, 30րոպե.

Անտարկտիդաում կա երեք սպիտակ արջ: Առաջին սպիտակ արջը կշռում է 350կգ, երկրորդը 10%-ով ավելի առաջինից: Գտնել թե երրորդ սպիտակ արջը ինչքան է կշռում, եթե միասին նրանք կշռում են 850կգ:

350×10:100=35
350+35=385
850-350-385=115

Կարինե Գոմցյան

  1. Բայասի ձին գարնանաը խմում է 40լ ջուր: Աշնանը նա խմում է 20լ ավելի: Իսկ ձմռամը աշունից 10լ պակաս:  Բայց այս տարի նա հիվանդացավ և ձմռանը խմեց ընդհամենը 30լ պակաս: Քանի լ ջուր նա խմեց այս ձմեռ:

40+20-10-30=20լ

  1. Ձին գնաց 20ժ ճանապարհ: Բայց այդ ամենի մեջ է մտնում 5 անգամ 2 ժամ կանգը (ջուր խմելու համար): Առանց ջուր խմելու ձին քանի ժամում կհասներ:

5×2=10ժ

20-10=10ժ

  1. Ամեն շաբաթ Ջենի անունով ձին (ռուսական ծանրաքաշ, 5 տարեկան) ուտում է 49կգ հատիկային կեր: Քանի կգ աղացած կեր նա կուտի 2 ամսում, եթե երկու ամիսներնել ունենան 31 օր:

59×2=98կգ

  1. Բիվին 6 տարեկան է: Նրա և Մաշայի տարիքը միասին 14 տարեկան է: Քանի տարեկան Մաշան հինգ տարի հետո:

14-6=8

8+5=13

  1. Ձին խմում է տարեկան 250լ ջուր: Այդ ջրի քանի՞ տոկոսն է կազմում ամառվա խմածը, եթե ամառը խմում է 50լ:

20%-ը.ֆ

Նկար Խնդիրներ

By looking into rebus below, you need to decipher the hidden month name hidden in the picture below. Can you do it ?  Փորձիր հասկանալ, թե ո՞ր ամսվա անունն է գրված այստեղ։

July-Հուլիս.

Guess The Month Picture Rebus Puzzle

 

Հաշվիր քառակուսիները

Matchstick Square Count Brain Teaser

16 քառակուսի.

Գտիր թաքնված փիսիկին:

Hidden Cat Riddle

Մահճակալի տակի աջ կողմի զամբյուղի մեջ.

Անգլերեն լեզվով հանելուկներ 

Give me food, and I will live; give me water, and I will die. What am I?

A Fire.

The man who invented it doesn’t want it. The man who bought it doesn’t need it. The man who needs it doesn’t know it. What is it?

Coffin.