Այլումին

Ալյումին

Ատոմի կառուցվածքը

Ալյումինը IIIA խմբի տարր է, ուստի ատոմի արտաքին էներգիական մակարդակում առկա է երեք էլեկտրոն, որոնցից երկուսը զույգված են: Միացություններ առաջացնելիս՝ այդ ատոմը հիմնական վիճակից հեշտությամբ անցնում է գրգռված վիճակի, որին համապատասխանում են չզույգված երեք էլեկտրոն:

Միացություններում ալյումինի օքսիդացման աստիճանը գրեթե միշտ +3-ն է:

Ալյումինը բնության մեջ

Բնության մեջ ալյումինը ամենատարածված մետաղական տարրն է: Ազատ վիճակում չի հանդիպում: Ալյումին պարունակող հիմնական հանքանյութերն են՝

Բոքսիտ՝ Al2O3⋅nH2OԿավ՝ Al2O3⋅2SiO2⋅2H2O

Ֆիզիկական հատկությունները

Ալյումինը թեթև մետաղ է (ρ=2,7գ/սմ³), արծաթափայլ, հալման ջերմաստիճանը՝ 660℃, եռում է 2450℃ ջերմաստիճանում, օժտված է մեծ էլեկտրա- և ջերմահաղորդականությամբ: Պլաստիկ է. մետաղական ալյումինից հեշտությամբ լար է ձգվում և փայլաթիթեղ գլանվում: Հալված ալյումինը լուծում է այլ մետաղներ և ոչ մետաղներ` թեթև ու կայուն համաձուլվածքներ առաջացնելով:

Քիմիական հատկությունները

Ալյումինը շատ ակտիվ մետաղ է․ մետաղների ակտիվության շարքում տեղադրված է անմիջապես ալկալիական և հողալկալիական մետաղներից հետո:

Ոչ մետաղների հետ ալյումինը հեշտությամբ է փոխազդում` հատկապես փոշի վիճակում: Ռեակցիան սկսելու համար տաքացում է պահանջվում, բայց հետո ընթանում է արագ` անջատելով մեծ քանակությամբ ջերմություն.

Օրինակ

2AI+3Br2=2AIBr3− բրոմիդ2AI+3S=AI2S3− սուլֆիդ4AI+3C=AI4C3− կարբիդ2AI+N2=2AIN− նիտրիդ

Ալյումինի փոշին յոդի հետ փոխազդում է սենյակային ջերմաստիճանում՝ միայն ջրի առկայությամբ, որը կատալիզատորի դեր է կատարում:

2Al+3I2=2AlI3

Ալյումինն օդում շատ կայուն է և սովորական ջերմաստիճանում փոփոխության չի ենթարկվում, քանի  որ այդ պայմաններում ալյումինի մակերեսը պատվում է շատ կայուն օքսիդային թաղանթով, որը պաշտպանում է մետաղը հետագա օքսիդացումից:

Սակայն ալյումինի փոշին կամ բարակ թիթեղը, մինչև 700℃ տաքացնելիս, այրվում է` արձակելով օքսիդի շիկացած շիթեր:

4AI + 3Օ2 = 2AI2Օ3

Սենյակային ջերմաստիճանում ալյումինը ջրի հետ չի փոխազդում օքսիդային շերտի պատճառով: Սակայն այդ թաղանթը վերացնելիս ալյումինը փոխազդում է ջրի հետ` հիդրօքսիդ առաջացնելով.

2AI + 6H2O = 2AI(OH)3 + 3H2↑⏐

Ալյումինը լավ լուծվում է նոսր թթուներում:

Օրինակ

2AI + 6HCI = 2AICI3 + 3H2↑

Խիտ ծծմբական թթվի և ալյումինի միջև բարձր ջերմաստիճանում ընթանում է օքսիդավերականգնման ռեակցիա.

2AI + 6H2SO 4 = AI2(SO4)+3 3SO2  + 6H2O

Ալյումինը լուծվում է ալկալու լուծույթում` անջատելով ջրածին.

2AI + 2NaOH + 2H2O = 2NaAIO2 + 3H2↑

Ալյումինի միացությունները.

Ալյումինի օքսիդ՝Al2O3 Ալյումինի հիդրօքսիդ՝Al(OH)3 

Ալյումինի օքսիդը երկդիմի օքսիդ է, ուստի փոխազդում է և՛ թթուների, և՛ հիմքերի հետ.

AI2O 3+ 6HCI = AICI3 + 3H2OAI2O 3+ 2NaOH  = 2NaAIO2 + H2O

Al(OH)3-ը՝ երկդիմի հիդրօքսիդ է, հետևաբար հեշտությամբ լուծվում է և՛ թթուներում, և՛ հիմքերում.

Al(OH)3+3HCl=AlCl3+3H2OAl(OH)3+NaOH=Na[Al(OH)4]

Քիմիա

  • Մետաղների ընդհանուր բնութագրումը, ատոմների կառուցվածքը

Մետաղներն ունեն բարձր էլեկտրա և ջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից, բարձր գեղակերտություն և այլն։ Մետաղները համեմատած ուչ մետաղների հետ ունեն ավելի մեծ ատոմի շառավիղ և դրա պատճառով գտնվում են պարբերական համակարգի ներքևի և ձախ հատվածներում:Ալյումինը գտնվում է 3-րդ պարբերությունում և երրորդ խմբի գլխավոր ենթախմբում, կարգաթիվը ՝13 հարաբերական ատոմական զանգվածը՝ 27, 13  պրոտոն, 13 էլեկտրոն, 14 նեյտրոն,1-ին մակարդակ՝2, 2-րդ մակարդակ՝8,3-րդ մակարդակ՝3: Ալյումինի ատոմի էլ. բանաձևերը՝ 1s^2, 2s^2, 3s^2, 3p^1

  • Մետաղների  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում

Ալյումինը գտնվում է երրորդ պարբերության երրորդ խմբի գլխավոր ենթախմբում:

  • Մետաղների ֆիզիկական  հատկությունները

Բոլոր մետաղները, բացի սնդիկից և ֆրանսիումից սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր կարծրություն:Մաքուր մետաղների հալման ջերմաստիճանը տատանվում է -39оС-ից, սնդիկի մինչև 3410о С, վոլֆրամի միջակայքում ։ Մետաղների մեծամասնության հալման ջերմաստիճանը բարձր է:Բոլոր մետաղները լավ ջերմա-էլեկտրա հաղորդիչներ են:

  • Մետաղների քիմիական հատկությունները՝ փոխազդեցությունը  պարզ  և  բարդ նյութերի  հետ

Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ , այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ։

Պարզ նյութերի հետ փոխազդեցությունը`Թթվածնի հետ փոխազդում են գրեթե բոլոր մետաղները, բացի ոսկուց և պլատինից:Ազոտի հետ փոխազդում են միայն ամենաակտիվ մետաղները:Ծծմբի հետ փոխազդում են բոլոր մետաղները՝ բացի ոսկուց ու պլատինից:Ջրածնի հետ փոխազդում են միայն ամենաակտիվ մետաղները:Ածխածնի հետ փոխազդում են միայն ամենաակտիվ մետաղները:

Ալյումին

  • Տարրի  դիրքը  քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում: Ատոմի կառուցվածքը՝բաղադրությունը, էլեկտրոնային բանաձևը:Վալենռտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում՝օրինակներ:

Օքսիդացման աստիճանը +3 է և վալենտականությունը` 3։ Ալյումինի նեյտրալ ատոմի շառավիղը 0.143 նմ

  • Տարածվածությունը  բնության  մեջ:

Բնության մեջ ըստ տարածվածության ալյումինը զբաղեցնում է առաջին տեղը մետաղների և երրորդ տեղը, այն զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 8.8%-ը: Ալյումինի միացություններ պարրունակում են մեծ քանակությամբ հանքանյութեր:Ալյումինի միացություններ պարունակում են գրանիտները, բազալտները, կավը, դաշտային սպաթը և այլն։Միկրոէլեմենտների տեսքով ալյումինը առկա է կենդանիների և բույսերի հյուսվածքներում։

  • Ֆիզիկական  հատկությունները:

Ալյումինը արծաթափայլ մետաղ է, խտությունը 2,7 գ/սմ3, տեխնիկական ալյումինի հալման ջերմաստիճանը` 658 °C, իսկ մաքուր ալյումինինը՝ 660 °C, եռման ջերմաստիճանը` 2500°C, կարծրությունը` 24…32 կգ սմ/մմ², օժտված է մեծ ջերմա-էլեկտրահաղորդականւոթյամբ

  • Քիմիական  հատկությունները:

Ալյումինը հանդիսանում է ուժեղ վերականգնիչ և շատ ակտիվ մետաղ:Տաքացված ալյումինը թթվածնի հետ փոխազդելուց այրվում է՝ արձակելով օքսիդի շիկացած շիթեր։ Օդում ալյումինը փոփոխության չի ենթարկվում:Ալյումինը շատ զգայուն է ալկալիների նկատմամբ:Սենյակային ջերմաստիճանում լուծվում է ալկալու ջրային լուծույթում՝ անջատելով ջրածին:Տաքացման պայմաններում փոխազդում է ոչ մետաղների` ածխածնի հետ, առաջացնելով ալյումինի կարբիդ, ֆտորի հետ, առաջացնելով ալյումինի ֆտորիդ, ազոտի հետ, առաջացնելով Ալյումինի նիտրիդ, ծծմբի հետ, առաջացնելով ալյումինի սուլֆիդ:Հեշտությամբ լուծվում է աղաթթվում և նոսր ծծմբական թթվում, իսկ տաքացման պայմաններում՝ նաև խիտ ազոտական և ծծմբական թթուներում։

  • Կիրառման  բնագավառները:

Ալյումինը հեշտությամբ է ենթարկվում մեխանիկական մշակման, որովհետև ունի մեծ կռելիություն և ձգվողականություն։ Թունավոր հատկության բացակայությունը թույլ է տալիս ալյումինը լայնորեն օգտագործելու խոհանոցային սպասքի, սննդի և գարեջրի արտադրական սարքավորումների պատրաստման, ինչպես նաև՝ սննդանյութերի և դեղանյութերի փաթեթավորման համար։ Առանց ալյումինի դժվար կլիներ պատկերացնել ինքնաթիռաշինությունը։

Քիմիա

Ինքնաստուգման  առաջադրանքներ,  թեման՝<<Ոչ  մետաղներ>>
(յուրաքանչյուր  առաջադրանքը  0,4 միավոր  է)

1. Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, թվարկեք  մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….
Մակրոտարրեր – թթվածին, ջրածին, ածխածին, ազոտ, երկաթ, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ծծումբ, մագնեզիում, նատրիում, քլոր և այլն:
Միկրոտարրեր տարրեր – երկաթ, պղինձ, սելեն, յոդ, քրոմ, ցինկ, ֆտոր, մանգան, կոբալտ, մոլիբդեն, սիլիցիում, բրոմ, վանադիում, բոր:
Ուլտրաէլեմենտներ – կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, կալիում, քլորիդ և ծծումբ:

2. Որքա՞ն  է  C, H, O, N, P, S  կենսածին   տարրերի   պարունակությունը  կենդանի  օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %).  1)  24 %                         
2)   97%                              
3)  
76 %                          
4)  62%

3. Որքա՞ն  է  կենսական  տարրերի` մակրո  տարրերի,  կարգաթվերի  գումարը.
1) 31                              
2) 92                                   
3) 53                             
4)
 48

4. Ո՞րն  է  ջրածնի առաջացրած  և Երկրագնդում  ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և  որոշեք  ջրածնի  զանգվածային  բաժինը տոկոսով արտահայտած …
Ջուր – H2O(1:16)
Mr(H2O) = 2*Ar(H)+Ar(O) = 2+16 = 18 => ω(H2) = (2/18)*100=11.111%

5. Օդում  թթվածնի  ծավալային  բաժինը  կազմում  է մոտ 20%:  Հաշվեք  քանի՞  լիտր  թթվածին  կա  Ձեր  բնակարանում  

6. Հետևյալ  բանաձևերով  ո՞ր  ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.
1) H216O                                               
2)
 D216O                           
3) D217O                        
4) T218O

7. Որքա՞ն  է  թթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2O –ում. 
1) 25                                   
2) 29,4                               
3) 70,6                             
4) 80

8. Հայտնի է, որ թթվածնի շրջապտույտը բնության մեջ կատարվում է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով): Ինչպիսի՞  երևույթ է ֆոտոսինթեզը` ֆիզիկական, թե` քիմիական, ինչու՞,  պատասխանը հիմնավորեք…
Քիմիական։ Ֆոտոսինթեզը կանաչ բույսերի և ջրիմուռների բջիջներում ածխաջրերի ձևավորումն է ածխաթթու գազից և ջրից՝ բույսերի քլորոֆիլով կլանված լույսի ազդեցության տակ։

9. Գլյուկոզի  օքսիդացման  ռեակցիայի  ջերմաքիմիական  հավասարումը  հետևյալն  է.
C6H12O6  +  6O2  =  6CO2  +  6H2O  + 2816 կՋ    
Որքա՞ն  էներգիա (կՋ) կանջատվի մարդու  օրգանիզմում, եթե  օքսիդանա 45 գ գլյուկոզ:
1) 602
2) 1408
3) 704 
4)
 325      

10. Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….

11. Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

12. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>:  Կատարեք  հաշվարկ՝ 1 կգ  ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու  համար  որքա՞ն  աղ  և  թորած  ջուր  է  անհրաժեշտ…
Նատրիումի քլորիդ։ Նատրիումի քլորիդի (NaCl) մոլեկուլային զանգվածը 58,44 է, ուստի մեկ գրամի (= 1 մոլ) մոլեկուլային զանգվածը 58,44 գ է։

13. Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց     զանգվածային   բաժնի  նվազման.
1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
4) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

14. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.
Վիտամինները _________________ նյութեր  են, որոնք _______________ քանակներով  ներմուծվում  են  օրգանիզմ,  մասնակցում  են __________________________ռեակցիաների  իրականացմանը  և  պահպանում  կենդանի  օրգանիզմներում  կենսունակությունը.
1)  սննդային, մեծ, կենսաբանական
2)  ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական
3)  սննդային, փոքր, կենսաքիմիական
4)  սննդային, մեծ, կենսաքիմիական

15. Որո՞նք  են  բաց  թողած  բառակապակցությունները. 
Վերքերը 3%-անոց  ջրածնի  պերօքսիդով  մշակելիս  այն  փրփրում  է, քանի  որ ____________ազդեցությամբ  ջրածնի  պերօքսիդը  քայքայվում  է  անջատելով_____________:
1)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  ջրածին                                
2)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  թթվածին
3)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  ջրածին
4)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  թթվածին

16. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.
Փոքր  չափաբաժնով  թմրանյութերն  ունեն_________ազդեցություն, մեծ  քանակով  թմրանյութերն  ազդում  են  որպես ____________միջոց, իսկ  առավել  մեծ  քանակներով թմրանյութերն  ազդում  են  որպես_______:
1) ընկճող, ուրախացնող, խթանիչ                        
2)
 ընկճող , խթանիչ, թույն                                        
3) խթանիչ, ընկճող, թույն                                          
4) ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց 

17. Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ…
Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն մարդու առողջության վրա:

18. Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…
Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպիտի պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

19. Ինչպիսի՞ թունավոր նյութեր կարող են լինել օդում, հողում և  ջրում…
Դրանք կարող են լինել գազեր, ինչպիսիք են ջրածնի քլորիդը, բենզոլը կամ տոլուոլը, դիօքսինը կամ ասբեստի նման միացությունները կամ այնպիսի տարրեր, ինչպիսիք են կադմիումը, սնդիկը և քրոմը:

20. Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, գրեք նրա բաղադրությունը…
Բջիջը հիմնական կառուցվածքային և ֆունկցիոնալ միավորն է։

21. Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում…
Оրգանական նյութեր – Սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ:
Անօրգանական նյութեր – Կալիում, նատրիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, քլոր:

22. Ինչպիսի գործառույթներ  ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները  կենդանի օրգանիզմում…

23. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար…
Լույս, ջուր, հող, պարարտանյութ, թթվածին:

24. Ինչպիսի՞ ազոտական և ֆոսֆորական պարարտանյութեր գիտեք…
Ամոնիումի նիտրատ, ամոնիումի սուլֆատ, սուպերֆոսֆատ…

25. Ի՞նչ է <<Նիտրատային աղետը>>…
Նիտրատները մեծ քանակություններով օգտագործվել են որպես պարարտանյութ: Նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն կոչվում են նիտրատային աղետ:

Նիտրատային աղետ

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

Մինչդեռ միլինավոր տոննաներով արտադրվող հանքային պարարտանյութերի չափից ավելի մեծ քանակությամ դեպքում բույսերը ցողուններում, տերևներում և պտուղներում նիտրատներ են կուտակու: Բացի այդ՝ ազոտի միացությունների ավելցուկը հողի մակերեսային շերտից ջրով անցնում է խորքային ջրերի մեջ, այնուհետև՝ խմելու ջրի հետ թափանցում մեր բնակարանները:

Ջրի կամ սննդամթերքի հետ մարդու օրգանիզմ թափանցելով՝ նիտրատները փոխարկվում են նիտրատների, որոնք ավելի վտանգավոր միացություններ են, քանի որ փոխազդում են արյան հեմոգլոբինի հետ: Որպես արդյունք՝ արյան կարմիր բջիջները էրիտրոցիտները, կորցնուկ են թոքերից դեպի հյուսվածքները:

Առողջ ապրելակերպի սկզբունքերը

1. Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր օդ
2. Առողջ, ամենաքիչը 8 ժամյա քուն, ժամը 10-11-ից ուշ չքնել
3. Մարմնակրթություն, սպորտ, պահպանել հիգենայի կանոնները
4. Վատ սովորություններից (եղունգները կրծել, ծխել, նարկոտիկ օգտագործել, առաջին երեք կետը կատարելը) ձերբազատվել
5. Սթրեսային իրավիճակներից դուրս գալ կատակով, հումորով:

Քիմիա

Ազոտ։ Փոսֆոր

Ազոտ և ֆոսֆոր տարրերի ատոմների կառուցվածքը։

Ազոտըքիմիական տարր է , պարբերական աղյուսակի 5-րդ խմբի 7–րդ տարրը, քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067, էլեկտրոնային մակերեսի կարգը 2s²2p³:

Ֆոսֆորը քիմիական տարր է, որի նշանն է P։ Գտնվում է տարրերի պարբերական համակարգի 3-րդ պարբերության 5-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 15, ատոմական զանգվածը՝ 30,97376, p տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է՝ 3s2Зр3:

Ազոտ,ազոտիօքսիդները, ազոտականթթունևնրաաղերը

N2Ազոտն անգույն, անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է: Ամենատարածված քիմիական տարրերից է: Բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Ազոտն օդի հիմնական բաղադրիչն է և կազմում է նրա 75,6%-ը՝ ըստ զանգվածի, 78,09%-ը՝ ըստ ծավալի: Ազոտի պարունակությունը երկրակեղևում կազմում է 0,02%, որտեղ ազոտը գտնվում է միացությունների ձևով. դրանցից առավել տարածված են նատրիումական և կալիումական (հնդկական) բորակները: Ազոտ են պարունակում նաև քարածուխը (2,5%), նավթը (0,02–1,5%) և կենդանի օրգանիզմները (մոտ 3%):

Ազոտականևֆոսֆորականպարարտանյութեր։

Ազոտական պարարտանյութերը անօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ են, որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութերի թվին են պատկանում ամիդային, ամոնիակային և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ 

1. Ի՞նչ պայմաններենանհրաժեշտբույսերիաճմանհամար

հող, ջուր, լույս, թթվածին

2. Ինչո՞ւենազոտըևֆոսֆորըհամարվումկենսականտարրեր

Քանի որ դրանք շատ բույսերի բաղկացուցիչ մաս են կազմում

3. Ինչո՞ւենհողինտալիսպարարտանյութեր 

Բույսերին անհրաժեշտ սննդատարրերի պակասը հողում լրացվում է պարարտանյութերի միջոցով: 

4. Ի՞նչէնիտրատայինաղետը

1970ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ:

Թեմատիկ հարցեր և վարժություններ

*1. Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր են թախմբում

  • Ազոտ — N
  • ֆոսֆոր — P
  • արսեն — As
  • ծարիր — Sb

*2. Ո՞րտարրիմոտէավելիուժեղարտահայտվածոչմետաղականհատկություններըազոտի՞.թե `ֆոսֆոր՞. ինչո՞ւ

Ֆոսֆորում

*3. Ազոտը և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր,ինչո՞ւ

Կենսական տարրեր են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր 

*4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար….

Լույս, ջուր, հող, թթվածին

*5. Ի՞նչ է պարարտանյութը,ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական և կենսաբանական նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։

Քիմիա

Առաջադրանքներ. *-Նյութերը դասակարգել, անվանել,գրել բանաձևերը, նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:

Բոլոր նյութերը բնութագրվում են որոշակի հատկություններով: Նյութերի հատկություններից են օրինակ, ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանները, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը, մագնիսական հատկությունը, ամրությունը ( պինդ նյութի դեպքում): Ի դեպ, սրանք բոլորը նյութի ֆիզիկական հատկություններն են, որոնք բացառապես կախված են նյութի կառուցվածքից: 

Սովորական պայմաններում նյութերի ագրեգատային վիճակները երեքն են՝ պինդ, հեղուկ ու գազային:

Պինդ նյութեր են, օրինակ՝ ոսկին, շաքարը, կավիճը և այլն:

Հեղուկ նյութեր են` կաթը, նավթը, բուսական յուղը և այլն:

Գազային նյութեր են` թթվածինը, ջրածինը, ածխաթթու գազը և այլն:

H2O-Ջուրը ամենասովորական եւ հասարակ նյութն է մեր մոլորակի վրա: Միեւնույն ժամանակ ջուրը իր մեջ թաքցնում է բազմաթիվ գաղտնիքներ: Մինչեւ հիմա մասնագետները շարունակում են հետազոտել այն եւ գտնել նորանոր հետաքրքիր տվյալներ:

Fe-Երկաթ, քիմիական նշանը՝ Fe: Երկաթը d-տարր է, պարբերական համակարգի ութերորդ խմբի երկրորդական ենթախմբում է, ատոմային համարը՝ 26։ Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է։

Cu-Պղինձ քիմիական տարր է, նշանակումը՝ Cu, տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի տարր։ Կարգահամարը՝ 29, ատոմական զանգվածը՝ 63,546։

Au-Ոսկի, քիմիական տարր է որի նշանն է Au, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 79, ատոմական զանգվածը՝ 196,9665։

Hg-Սնդիկ, քիմիական տարր է որի նշանն է Hg, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 2-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 80, ատոմական զանգվածը՝ 200, 59։

*-Ընտրեք կենցաղում կամ շրջապատում 10 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը, ատոմների քանակը
  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr
  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:

H2O — ջուր

Mr (H2O)=1*2+16=18

m(H):m(O)=2*1:16=1:8

w(O)=16/18*100%=88,89%

x(H)=2/2+1*100%=200:3=66,67%

x(O)=1/3*100%=33,33%

H2SO4 — ծծմբական թթու

Mr (H2SO4) — 2*1+32+4*16=98

m(H):m(S):m(O)=1:16:18

w(O)=16/18*100%=88,89%

NaOH — նատրիումի հիդրօքսիդ

Mr (NaOH) = 11+16+1=28

m(Na):m(O):m(H)=11:16:1

w(H)=16/18*100%=88,89%

Կենդանի  օրգանիզմի  քիմիան

Կենսական տարեր են կոչվում այն քիմիական տարրի ատոմները, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որից կազմված են կենդանի օրգանիզմները: Մակրոտարրեր են ածխածինը, ջրածինը, թթվածինը, ազոտը, ֆոսֆորը և ծծումբը: Միկրոտարրեր են կալցիումը, կալիումը, մագնեզիումը, երկաթը, պղինձը, ցինկը, նատրիումը, ֆտոր, յոդ, բրոմ և քլոր:

Կենդանի օրգանիզմի կառուցվածային միավորն է բջիջը:
Բջջի բաղադրության մեջ կան՝
Ջուրը-70-80%(անօրգանական)
Սպիտակուցները-10-20%(օրգանական)
Ճարպեր-1-5%(օրգանական)
Ածխաջրեր-0.2-2%(օրգանական)
Նուկլեյնաթթուներ-0.2-2%(օրգանական)

Քանի որ կյանքի մեծ մասը սպիտակուցներն են՝ մեր մազերն են կազմված նրանցից,եղունգները

Կան նաև անօրգանական և օրգանական նյութերը

Անօրգանական — ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ջուր, սնդիկ…

օրգանական — ճարպեր, ածխաջրեր, սպիտակուցներ,

Սննդամթերքին ավելացնում ենք Լյուգոլի ռեակտիվ (յոդի և ջրի խառնուրդ) և ,եթե մթերքի մեջ առկա է նույնիսկ չնչին քանակով օսլա,ապա այն ստանում է մուգ կապույտ գույն և գունավորվում:

Բույսի աճի համար անհրաժեշտ է լույսի աղբյուր,խնամք և բարենպաստ միջավայր,որը իր մեջ կներառի միկրոտարրեր:

Այն պրոցեսսը, երբ բույսը արևի լույսից կլանում է էներգիա,և այդպես սնվում՝կոչվում է ֆոտոսինթեզ:

6H2O+6CO2—->C6H12O6+6O2

Ջրածին, ջուր և ջրածին ապագայի վառելանյութ

Ջրածինն անգույն, անհոտ, անհամ գազ է: Ամենատարածված քիմիական տարրն է Տիեզերքում. կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը: Աստղերի ընդերքում ջրածնի ատոմների միջուկները վերածվում են հելիումի ատոմների միջուկների ջերմամիջուկային սինթեզ, և անջատվում է մեծ քանակությամբ էներգիա: Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15 % է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա՝ 1 %: Ջրածինը Երկրի վրա ազատ վիճակում հանդիպում է հազվադեպ՝ որոշ հրաբխային և այլ բնական գազերում, օդում՝ 10-4%: Մթնոլորտի վերին շերտերում ջրածնի պարունակությունը շատ ավելի մեծ է, մերձերկրյա տարածությունում առաջացնում է Երկրի պրոտոնային ճառագայթումային գոտին: Ջրածինը մտնում է ամենատարածված նյութի՝ ջրի 11,19% ըստ զանգվածի, ինչպես նաև քարածխի, նավթի, բնական գազերի, կենդանական ու բուսական օրգանիզմների բաղադրության մեջ: