Իսահակյանի մասին հետաքրքիր փաստեր

  1. 1926 թվականին Իսահակյանն այցելեց Խորհրդային Հայաստան: Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը», 1928 թ.)։ Վերադարձավ արտասահման 1930թ. և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը: 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։ Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946թ.), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միության նախագահն է եղել:
  2. Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
  3. Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմաթիվ սիրային արկածներով: Վարպետի հմայքին ոչ մի կին չէր կարողանում դիմանալ: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն, նա կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, և այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը: 
  4. Առայժմ խորհում եմ Քուչակի և Իսահակյանի մասին. երկուսն էլ գերել են ինձ: Ես սիրեցի Իսահակյանին քնքշորեն: …Իսահակյանը առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում:

Оставьте комментарий