Դմիտրի Լիխաչով «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:

Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:

Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:

Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:

Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ:

Որն էր հեղինակի ասելիքը: Համաձա՞յն եք նրա հետ: Հիմնավորեք ձեր պատասխանը

Հեղինակի հետ ես համաձայն եմ, հեղինակն փորձում էր բացատրել թե ինչ է նշանակում ինտելիգենտությունը իսկականում, և նրա մոտ բավականին լավ ստացվեց։ Ինտելիգենտությունն իսկապես միայն խելքի մեջ չէ, այլ նաև պահվածքի, վարքի, և այն ամենի մեջ որոնք նշեցին պատմվածքում։

Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով ձեր ընտրած վերնագիրը

Оставьте комментарий