ՈՒ­ԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱ ԱՊ­ՐԻ

Տա­նը ինձ մի կա­տու է ըն­կե­րակ­ցում` թա­փա­ռող ծղ­րիդ­նե­րի և սար­դե­րի հետ մի­ա­սին: Զվար­ճա­նում եմ, երբ տես­նում եմ կատ­վին, իր հեր­թին` նաև ծղ­րի­դին, իսկ երբ սար­դը բան­տարկ­վում է լո­գա­րա­նի խո­ղո­վա­կի մեջ և ահա­գին չար­չար­վե­լուց հե­տո` մոտ տա­սը ժամ, հա­մոզ­վում է, որ ան­կա­րող է մագլ­ցել խո­ղո­վա­կի պա­տի ճեր­մակ Ան­նա­պուր­նան ի վեր, եկեք այդ անու­նը տանք դրան, ես թղ­թով վերց­նում եմ սար­դին և ազա­տագ­րում եմ նրան: Ու­զում եմ, որ նա ապ­րի: Ին­չո՞ւ: Որով­հետև ինքս եմ ու­զում ապ­րել: Արդ­յո՞ք սա կյան­քի ծա­րա­վի բա­վա­կան կեղծ ծի­սա­կարգ է բո­լոր արա­րած­նե­րի հա­մար` ի լրումն այդ մա­սին վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րին, ասե­լի­քը ո՞րն է: Կյան­քը փր­կե­լու այս առաս­պե­լա­բա­նու­թյու­նը նո­րու­թյո՞ւն է ինձ հա­մար: Ոչ, սա վե­րա­դարձ է դե­պի սկիզ­բը, այդ­քան բան, և ես կա­րող եմ կաս­կա­ծել, որ այդ զգա­ցումն այս կամ այն չա­փով գո­յու­թյուն ու­նի յու­րա­քանչ­յու­րիս մեջ, բո­լո­րիս մեջ, ամեն տեղ: Մար­դը, որ տա­ռա­պում է քաղց­կե­ղով, ին­չը հաս­տատ­վել է լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի արդ­յուն­քում, ծա­նոթ է ան­հանգս­տու­թյան նոր տե­սա­կին: Նրան չի հու­զում, այս­պես ասած, ինք­նա­թի­ռը կկոր­ծան­վի՞, թե՞ ոչ: Ավե­լի շուտ նրան հե­տաքրք­րում է, թե ե՞րբ կկոր­ծան­վի: Եվ այդ դեպ­քում այս մարդն ի վի­ճա­կի կլի­նի չան­տե­սել ավե­լի հեշտ մի­ջո­ցի գո­յու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը. նախ­քան ինք­նա­թի­ռի կոր­ծա­նու­մը, նա` ին­քը, այս­պես ասած, կնա­խա­ձեռ­նի կոր­ծա­նու­մը` նա­խա­կան­խե­լով այդ ախտն ու անէ­ա­ցում-­մա­հը (և ա-­ով սկս­վող ու դրա հետ կապ­ված մյուս բո­լոր-­բո­լոր բա­ռե­րը` անիծ­յալ, ար­գա­հա­տե­լի, ահա­վոր, ախ­տա­վոր, աղ­տոտ, անար­ժա­նա­պա­տիվ): Միևնույն ժա­մա­նակ, և կր­կին միևնույն ժա­մա­նակ, և մշ­տա­պես դարձ­յալ միևնույն ժա­մա­նակ չմա­րե­լով հա­վա­տի, նվա­զող սպա­սու­մի, վե­րա­դար­ձի հնա­րա­վո­րու­թյու­նը, կամ քաղց­կե­ղի ան­բա­ցատ­րե­լի դա­դա­րե­ցու­մը կամ դրա զար­գաց­ման ար­գե­լա­կումն ու ընդ­հա­տու­մը, քաղց­կե­ղի տա­րած­ման մի­տու­մի ան­կու­մը, ինչ­պես նաև ինչ­-որ բա­նի հա­վա­նա­կա­նու­թյու­նը սե­փա­կան բնույ­թի, բնա­վո­րու­թյան, անց­յա­լի, ճշմար­տու­թյան և ճա­կա­տագ­րի մեջ, թե կհա­մոզ­վի, որ ինքն ապ­րում է այն­քան, որ­քան իրոք ցան­կա­նում է, նույն բա­նը` ինչ­պես միշտ, և որ իր բո­լոր կա­պե­րից, ըն­տա­նի­քից, աշ­խար­հից և ինքն իրե­նից հրա­ժար­վե­լու իրա­կան մի­ջո­ցը կլի­նի ան­հաս­կա­նա­լի, ինչ­պես եղել է միշտ, որ­պես էա­կան հա­վաս­տու­մը լոկ վե­րապ­րած­նե­րի, եթե այդ­պի­սիք կան: Հի­մա մեզ­նից մի փոք­րիկ խումբ է մնա­ցել: Զա­բե­լը մա­հա­ցավ ոսկ­րի կամ ոսկ­րա­ծու­ծի քաղց­կե­ղից, անց­յալ սեպ­տեմ­բե­րին, մեր չոր­սը նվա­զեց­նե­լով-­հասց­նե­լով երե­քի: Նույ­նիսկ այս պա­րա­գա­յում` էլի վատ չէ: Մնա­ցած երե­քը երե­խա չեն, չնա­յած նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը ժա­մա­նա­կին եղել է: Կո­զետն ութ­սուն­մեկ տա­րե­կան է և հա­մար­յա կու­րա­ցել է, չնա­յած դեռևս ինք­նու­րույն է գո­յատևում, ան­զա­վակ, քա­նի որ եր­բեք չի ամուս­նա­ցել: Հեն­րին յո­թա­նա­սուն­հինգ է և նույն­պես կու­րա­նում է, բայց այլ առում­նե­րով առույգ է, քա­նի որ ամեն առա­վոտ կես ժամ առող­ջա­րա­րա­կան մարմ­նա­մար­զու­թյուն է անում, ամուս­նա­ցած է, ապ­րում է երկ­րորդ կնոջ հետ, եր­բեմն նրանց է այ­ցե­լում որ­դին և որ­դու որ­դին և Հեն­րի­ի առա­ջին ամուս­նու­թյու­նից ծն­ված ամուս­նա­ցած դուստ­րը, որն իր հեր­թին երեք կամ չորս զա­վակ­ներ ու­նի, որոնց սա­կայն հե­տը չի բե­րում, որ­պես­զի իրենց պա­պի­կին տես­նեն` հենց պա­պի­կի խնդ­րան­քով` հար­գե­լով նրա երկ­րորդ կնո­ջը: Եվ վեր­ջի­նը այս գրողն է, հա­մար­յա յո­թա­նա­սու­ներ­կու տա­րե­կան, որ երե­սուն­յոթ տա­րե­կան որ­դի ու­նի` եր­կու դուստ­րե­րի և մեկ որ­դու հայր, և մեկ դուստր` երե­սուն­չորս տա­րե­կան, չա­մուս­նա­ցած, ան­զա­վակ, և ան­հա­վա­նա­կան է, թե երբևէ կա­մուս­նա­նա, և քիչ հա­վա­նա­կան է, որ երե­խա կու­նե­նա: Զա­բե­լը հինգ զա­վակ է թո­ղել, բո­լորն էլ ամուս­նա­ցած են և սե­փա­կան զա­վակ­ներն ու­նեն: Սա է 1874-ին ծն­ված Ար­մե­նակ Սա­րո­յա­նի և Բիթ­լի­սում նրա հարս­նա­ցու­ի` Թա­գու­հու, նույն­պես Սա­րո­յան, ծն­ված 1882-ին, կամ մենք ենք այդ­պես կար­ծում, և նրանց եր­կու դուստ­րե­րի և եր­կու որ­դի­նե­րի արդ­յուն­քը: Են­թադ­րում եմ, ճիշտ եմ հաշ­վել, ոչինչ բաց չեմ թո­ղել: Ար­մե­նակն ու Թա­գու­հին ներ­գաղ­թել են Նյու Յորք, Էլ­լիս կղ­զին, ստո­րին Ման­հե­թեն, Պա­տեր­սոն, Նյու Ջըր­սի և, ի վեր­ջո, Կա­լի­ֆոռ­նի­ա: Թա­գու­հին իր եր­կու դուստ­րե­րին Բիթ­լի­սից քարշ է տվել մինչև Էրզ­րում, որ­տեղ 1905-ին, հենց ճա­նա­պար­հին, ինքն իրեն և իր դուստ­րե­րին ըն­ծա­յել է Հեն­րի­ին, ում էլ իր հեր­թին հետ­նե­րը Էրզ­րու­մից տա­րել են Տրա­պի­զոն, Կոս­տանդ­նու­պո­լիս, Աթենք, Մար­սել, ապա գնաց­քով հա­սել են Հավր և ի վեր­ջո նա­վով` քսան­մեկ կամ քսա­ներ­կու օրում, Էլ­լիս կղ­զին, և բա­ցար­ձա­կա­պես ոչինչ չեն հիշ­ում այդ ուղևորու­թյան մա­սին: Ամեն բան գրե­թե ամ­բող­ջու­թյամբ ջնջ­ված է նրանց հիշ­ո­ղու­թյու­նից, հա­վա­նա­բար այդ­պես էլ պետք է լի­ներ, իսկ Հա­յաս­տա՞­նը, ցե՞­ղը, մշա­կո՞ւյ­թը, լե­զո՞ւն, մտ­քի և հո­գու գե­րա­զան­ցու­թյան բուռն ցան­կու­թյո՞ւ­նը, նաև` գո­յատևելո՞ւ ցան­կու­թյու­նը: 

Դուր եկած հատվածները դո՛ւրս գրիր:

Ու­զում եմ, որ նա ապ­րի: Ին­չո՞ւ: Որով­հետև ինքս եմ ու­զում ապ­րել: Արդ­յո՞ք սա կյան­քի ծա­րա­վի բա­վա­կան կեղծ ծի­սա­կարգ է բո­լոր արա­րած­նե­րի հա­մար` ի լրումն այդ մա­սին վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րին, ասե­լի­քը ո՞րն է: Կյան­քը փր­կե­լու այս առաս­պե­լա­բա­նու­թյու­նը նո­րու­թյո՞ւն է ինձ հա­մար:

Նրան չի հու­զում, այս­պես ասած, ինք­նա­թի­ռը կկոր­ծան­վի՞, թե՞ ոչ: Ավե­լի շուտ նրան հե­տաքրք­րում է, թե ե՞րբ կկոր­ծան­վի:

Բառային աշխատանք

ծղրիդ — ուղղաթևերի ընտանիքին պատկանող միջատ, որ թևերը միմյանց քսելով ծղրոց Է առաջացնում:

Հերոսի մասին  գրի՛ր կարծիք. ինչպիսի՞ն է` արդարացնո՞ւմ ես, հավանո՞ւմ ես, մեղադրո՞ւմ ես….

Հերոսը բավականին աշխույժ, հետաքրքրասեր, և խորամիտ մարդ էր։ Նա շատ հետաքրքիր այս ամենը պատմեց, ինչից էլ հետաքրքիր էր կարդալը։ Արդարացնելու կամ մեղադրելու պատճառ նա չտվեց, իմ կարծիքով, բայց հավանեցի նրան, քանի որ ավելի վերևում դուրս գրածս խոսքերը սրտից էին, և ամբողջ պատմությունն կարդալուց արդեն իսկ հասկանալի էր որ նա շատ բարի է։

Оставьте комментарий