Ես և համակարգիչը

Ինձ թվում է ոչ բոլորի համար է գաղտնիք, որ ես առաջին դասարանից սովորում եմ համակարգչով, և կարող եմ ասել, որ համակարգիչն դարձել է իմ ընկերը։ Արդեն ինը տարի, ամեն երեկո ես անցկացնում եմ համակարգչի հետ։ Բայց համարգիչն օգտագործում եմ ոչ միայն դասեր անելու համար, այլ նաև ֆիլմեր նաելու և հետաքրքիր բաներ կարդալու համար։ Ինձ թվում է համակարգիչն այս դարի փրկություններից մեկն է, քանի որ համակարգչով կարելի է գտնել տարբեր ինֆորմացիաներ, ֆիլմեր, գրքեր, խանութներում նաև արդյոք կա քեզ պետքական իրը։ Նաև ինչպես սիրում են ասել ծնողներս համակարգիչն ավելիւ լավ է քան հեռախոսը, քանզի էկրանը ավելի մեծ է և հարմար, այդ իսկ պատճառով ես համարում եմ որ համակարգիչն իմ ընկերներից մեկն է, ով իմ միայնակ երեկոներն, և ինչու ոչ օրերը դարձնում է ավելի հետաքրքիր և սովորեցնում է ինձ նոր բաների։

Оставьте комментарий